Եղիսաբեթ 2-րդի մահից հետո «Թագը» սերիալի դիտումները ՄԲ-ում աճել են 800 տոկոսով

0

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահը մեծ հետաքրքորություն է առաջացրել «Թագը» սերիալի նկատմամբ, որը պատմում է միապետի եւ իր ընտանիքի կյանքը:

Ըստ Whip Media վերլուծական ընկերության՝ սեպտեմբերի 9-ից 11-ը սերիալի դիտումների քանակը, նախորդ շաբաթավերջի համեմատ, աճել է 800 տոկոսով: Միացյալ Նահանգներում դիտումների քանակն ավելացել է ավելի քան 4 անգամ, իսկ Ֆրանսիայում՝ եռապատկվել: Իսկ սերիալի համաշխարհային լսարանը քառապատկվել է. ցուցանիշները հիմնված են 22 միլին լսարան ունեցող Whip Media հավելվածի TV Time-ի տվյալների վրա:

«Թագը» սերիալի հինգերորդ եթերաշրջանի, որի պրեմիերան կկայան նոյեմբերին, նոր դերասանական կազմ ունի: Թագուհուն կմարմնավորի Իմելդա Սթոնթոնը, արքայազն Ֆիլիպին՝ Ջոնաթան Փրայսը, արքայազն Չարլզի դերում կլինի Դոմինիք Ուեսթը, իսկ արքայադուստր Դիանայի կերպարում՝ Էլիզաբեթ Դեբիցկին: Օլիվիա Ուիլյամսը կնկարահանվի Կամիլա Փարքեր Բոուլզի, իսկ Ջոնի Լի Միլլերը՝ վարչապետ Ջոն Մեյջորի դերերում: Քլեր Ֆոյը, ով առաջին երկու եթերաշրջաններում մարմնավորել է թագուհուն, 2018 թվականին, «Փրայմթայմ Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ, լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի է արժանացել: Նույն մրցանականին է արժանացել նաեւ Օլիվիա Քոլմանը՝ 3-րդ եւ 4-րդ եթերաշրջանների համար: Ընդհանուր առմամբ սերիալն անցյալ տարի շահել է 11, 2020 թվկանին 2, 2018 թվականին 5 եւ 2017 թվականին 3 «Էմմի» մրցանակի:

Leave A Reply

Your email address will not be published.