Հրաչ Քեշիշյանը՝ մշակույթի նախարարի որոշման մասին
Ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվելու լուրին։ Ռեժիսորը գրել է․
«Որոշումներ ընդունել սեփական հակակրանքի, հավակնոտության, սոցցանցերում ենթակաների հետ հանրային շփման գործելակերպի հիման վրա, հիշաչարությամբ ու կազմաքանդելու հետրողականությամբ` առնվազն ցավալի է: Ընդամենը մի քանի օր առաջ քաղաքապետը ընդունում է օպերայի տնօրենին, իր զորակցությունն է հայտնում, մարտի 27-ին նույն մարդը մրցանակ է ստանում, իսկ երկու օր հետո ազատում են աշխատանքից: Շարունակականության ընդհատումը, սեփական կտուրի բարձրության կույր դիտակետի պատկերը, չհիմնավորված որոշումները, նույն թիմում սեպարատ ու անտեղյակ գոծելը… և դեռ խոսվում է ներգաղթի, տուն վերադաձի, ներդրումների ու հայի սփռված ներուժի մասին: Կոնստանտին Օրբելյանը եկել է հայրենիք, աշխատում է, ստեղծում, իր ներդրումն իր արվեստն է, փորձն է, կապերն են: Տիկին նախարարն էլ է, կարծեմ ինչ-որ տեղից հայրենադարձվել: Բայց տպավորություն կա, որ սրտովը չի այստեղ ապրելը կամ չի սիրում իր հայրենակիցներին: Սեփական դավադրությունների տեսության մեջ խճճված սնոբիզմի նոր դրսևորման ականատեսն ենք»:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելումասին հրաման է ստորագրել։