Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացվել է նաև Ագնեսա Շահնազարյանը
Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացվել է նաև Ագնեսա Շահնազարյանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել է Օպերայի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել թատրոնի աշխատակիցների մոտ։
Նրանք պատրաստվում են դիմել տադարան և վստահ են, որ աղմկոտ և մեծամասշտաբ դատ է լինելու։
Քիչ առաջ տեղեկացանց նաև, որ Ղարիբյանն աշխատանքից ազատել է նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին։
Ըստ նախնական տվյալների՝ պատճառը պայմանագրի ժամկետի լրանալն է։ Առավել մանրամասն՝ մի փոքր ուշ