Եվրոպայի առաջնության համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը հայտնի է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Առաջնությունը բաց կթողնի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուխարեստում` ապրիլի 8-14-ը: Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 10-ին: