Քրիս Ռոքը կոպտորեն է արձագանքել Ուիլ Սմիթի ներողությանը

0

Լոնդոնի O2 Արենայում Դեյվ Շափելի կողքին ելույթ ունենալիս Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է Ուիլ Սմիթի ներողամտության տեսանյութը. հումորիստին դուր չի եկել տեսահոլովակը, քանի որ, ըստ նրա, դրանում դերասանն իրեն զոհի կերպարում է ներկայացրել:

«Կորի՛ր, Շուգ Սմիթ: Դժոխային ցավ էր դա: Նա Ալի է խաղացել, իսկ ես չեմ կարող նույնիսկ Ֆլոյդ Մեյվեզերը լինել»,- ասել է Ռոքը։

Դերասանին Շուգ Սմիթ անվանելով, հումորիստը նկատի է ունեցել պրոդյուսեր Շուգ Նայթին, ով 2018 թվականին դատապարտվել է 28 տարվա ազատազրկման՝ չկանխամտածված սպանության համար:

Շափելն էլ հավելել է, որ Ուիլ Սմիթը 30 տարի կատարյալ տղամարդու տպավորություն է թողել, ապա պատռել է դիմակը՝ ցույց տալով, որ նույնքան տհաճ է, որքան իրենք:

Leave A Reply

Your email address will not be published.