Աշխարհում կանանց գրեթե 2/3-ը դաշտանից առաջ տրամադրության փոփոխություններ եւ տագնապ է ապրում, որոնք խանգարում են առօրյա կյանքին

0

Կանանց մեծամասնությունը դաշտանից առաջ տրամադրության փոփոխություններ եւ տագնապ է ապրում, որը դառնում է «ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնական խնդիր», ասվում է նոր հետազոտության մեջ:

Գիտնականները պարզել են, որ կանանց 64 տոկոսն ունենում է այս ախտանիշները, որոնք խանգարում են նրանց առօրյա կյանքում։

Հետազոտության համար գիտնականները վերլուծել են 140 երկրներում Flo հավելվածից օգտվող 18-55 տարեկան կանանց ավելի քան 238 000 պատասխանները։ Հավելվածն օգնում է հետեւել նրանց դաշտանային ցիկլին, տրամադրությանը եւ ֆիզիկական ախտանիշներին:

Հարցված կանանց 85 տոկոսից մի փոքր ավելին ասել է, որ հաճախ է ուտելու ցանկություն ունենում, մոտ 64 տոկոսը հայտնել է տրամադրության փոփոխությունների կամ տագնապայնության մասին, իսկ 57 տոկոսն ասել է, որ հոգնածություն է զգում: Մասնակիցների գրեթե 29 տոկոսը նշել է, որ նախադաշտանային ախտանիշները խանգարում են իրենց առօրյա կյանքին յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում, իսկ մոտ 35 տոկոսը նշել է, որ այդ ախտանիշները երբեմն են խանգարում:

Ավելի հասուն տարիքի կանայք հաճախ հայտնել են ցրվածության, ցածր լիբիդոյի, քնի փոփոխությունների, աղեստամոքսային ախտանիշների, քաշի ավելացման, գլխացավերի, քրտնարտադրության կամ տաք ալիքների, հոգնածության, մազերի փոփոխությունների, ցանի եւ այտուցների մասին: Հետազոտողներն նշել են, որ այս ախտանիշներից շատերը կապված են նաեւ դաշտանադադարի հետ:

Գիտնականները հուսով են, որ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Archives of Women’s Mental Health ամսագրում, կօգնեն կանանց ավելի լավ բուժում ստանալ, քանի որ բուժաշխատողներն ավելի լավ կհասկանան, թե որքան հաճախ են կանայք զգում այս ախտանիշները:

Leave A Reply

Your email address will not be published.