Netflix-ը «հաշտվել» է վրացի շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի հետ
Վրացի շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլին ամերիկյան Netflix սթրիմինգային հարթակի հետ հաշտության է հասել, գրել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Դատական հայցը, որը Կալիֆորնիայի դատարան էր ներկայացվել 2021 թվականին, կապված էր 1968 թվականի մասին պատմող «Թագուհու քայլը» մինի սերիալում Գափրինդաշվիլիին կերպարի սխալ ներկայացման հետ: Սերիալում շախմատիստուհին ներկայացվել է որպես շախմատիստ, ով երբեք տղամարդկանց հետ չի խաղացել, ինչը իրականությանը չի համապատասխանում:
60-ականների վերջին Գափրինդաշվիլին խաղացել էր ավելի քան 50 տղամարդկանց հետ, այդ թվում՝ շախմատիստներ Դրագոլյուբ Վելիմիրովիչի, Բորիս Սպասկիի, Միխայիլ Տալի եւ այլոց։
«Այո, դա ճիշտ է. ենք համաձայնության ենք եկել։ Գործարքը գաղտնի է, սակայն դրա որոշ մանրամասներ ավելի ուշ կհրապարակվեն»,- հայտնել են վրացի շախմատիստի շահերը պաշտպանող BLB փաստաբանական գրասենյակից։