Huawei-ը ցուցադրել Է իր առաջին «խելացի» ակնոցը
Huawei ընկերությունը ներկայացրել Է իր առաջին «խելացի» ակնոցը, որն ստեղծվել Է կորեական Gentle Monster բրենդի հետ համատեղ: Նորույթի տեսագրությունը հրապարակված Է ընկերության Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է The Verge-ը, ակնոցը հանդերձված Է IP67 ստանդարտով՝ խոնավությունից եւ փոշուց պաշտպանության համար: Այն կարող Է լիցքավորվել անհաղորդալար միացմամբ՝ պատյանի միջոցով: Նորույթի ռելիզը պլանավորված Է 2019 թվականի հունիս – հուլիսին: Ակնոցի գինն առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: