Մարդիկ, ովքեր անտարբեր են շրջակա միջավայրի ոչնչացման նկատմամբ, էմոցիոնալ չեն նաեւ առօրյա կյանքում. հետազոտություն

0

Միացյալ Նահանգներում մի շարք փորձերի ընթացքում ասպիրանտ Լոգան Բիկելը եւ հոգեբանության պրոֆեսոր Ստեֆանի Փրեսթոնն ուսումնասիրել են ավելի քան 600 մարդկանց հուզական արձագանքները տարբեր համատեքստերում:

Մարդիկ, ովքեր շրջակա միջավայրին հասցված վնասի լուսանկարները դիտելիս անհանգստություն չեն զգացել, ինչպիսիք են ծովածոցում այրվող նավթի հետքերը, նաեւ իրենց վատ չէին զգում այլ լուսանկարներ նայելիս, այդ թվում՝ լացող նորածինների, վիրավոր զինվորների, վիրավոր մարզիկների եւ նույնիսկ բորբոսնած սննդի։

Փորձի պակաս էմոցիոնալ մասնակիցները հայտնել են որ առօրյա կյանքում ավելի քիչ կարեկցանք ենք զգում ուրիշների նկատմամբ, ինչպես նաեւ ավելի քիչ են հանդես գալիս շրջակա միջավայրի պահպանության օգտին եւ ավելի քիչ են հիանում բնությամբ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս խումբը նաեւ ավելի քիչ է արձագանքել դրական կերպարներին, ինչպիսիք են երջանիկ երեխաները, պաղպաղակը եւ փողը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ որոշ մարդկանց՝ շրջակա միջավայրի նկատմամբ անտարբերությունը չի կարող քաղաքական դրդապատճառներ ունենալ կամ որոշակի անտարբերություն արտահայտել շրջակա միջավայրի նկատմամբ: Փրեսթոնի խոսքով՝ դա ավելի լայն էմոցիոնալ գունապնակի հատկանիշ է:

Շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու կոչերը պետք է հաշվի առնեն մարդկանց հուզական վարքագծի տարբերությունները եւ նոր մարտավարություններ մշակեն նրանց համար, ում էմոցիաներ արտահայտելու կոչերը չեն համոզում, կարծում են գիտնականները:

Leave A Reply

Your email address will not be published.