«Գեղեցկուհիներ»․ Լուսինե Թովմասյանը՝ մայրիկի եւ քրոջ հետ
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում տեղադրված կադրերում գեղեցկուհին պատկերված է մայրիկ ու քույրիկի հետ։ Նրանք ձերմ գրկախառնված են։ Լուսինեն բաց երանգի, երկարափեշ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների եւ սեւ բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ «Մենք», — ջերմ լուսանկարը մակագրել է երիտասարդ մայրիկը։
Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Լուսինեն սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել էր ոճային պրինտով կիսաշրջազգեստի, կանաչ բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նուրբ դիմահարդարմամբ էր։ «Սպիտակ եւ ռոմատիկ լուք», — գրել էր Լուսինեն։