Գեղեցիկ ընտանիք․ Անուշիկ Ալավերդյանը ջերմ լուսանկար է հրապարակել
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ դստեր հետ։
Իր ինստագրամյան էջի Stories բաժնում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է բաց երանգի տոպ, որը համադրել է նույն գույնի վերնաշապիկի, ջինսե շորտի եւ մարզակոծիկների հետ։ Արեւիկի մազերը կիսով չափ հավաքված են, նվազագույն շպարով է։ Երգչուհու դուստրն ու ամուսինը ջերմ գրկախառնված են։ «2022», — հրապարակմանը կից գրել է երգչուհին։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Անուշիկը ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու սեւ գլխարկ ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել։