Բալիի Նուգրահ-Ռայ միջազգային օդանավակայանում սահմանապահները ձեռբակալել են 27-ամյա զբոսաշրջիկ Անդրեյ Ժեստովին, որի ճամպրուկի մեջ հայտնաբերել են երկու տարեկան քնած օրանգուտանի։ Առանց խնդիրների կենդանուն Ռուսաստան հասցնելու համար Անդրեյը կենդանուն թմրանյութ է տվել։

Ժեստովը նշում է, որ կապիկին գնել է Ինդոնեզիայում, որի համար վճարել է 3000 դոլար։ Զբոսաշրջիկին սպառնում է միչև 5 տարի ազատազրկում և միչև 7000 դոլար տուգանք։