Մահացել է երիտասարդ թոփ մոդել եւ դերասանուհի Չարլբի Դինը
Մահացել է երիտասարդ թոփ մոդել եւ դերասանուհի Չարլբի Դինը։ Մահվան պատճառը, ինչպես նշվում է ընտանիքի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ «անսպասելի հիվանդություն», առանց մանրամասների։
Դինը մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։ Նա 32 տարեկան էր։ Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դինը ծնվել է 1990 թվականին Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում։ Մանկուց աշխատել է որպես մոդել, որպես դերասանուհի, դեբյուտը կատարել է «Մալեք» ֆիլմում 2010 թվականին։ Նա նկարահանվել է նաեւ «Տարրական», «Մահվան մրցավազք 3», «Մի քնիր», «Հարցազրույց Աստծո հետ», «Սեւ կայծակ» նախագծերում։ Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Վշտի եռանկյունին» կինոնկարն էր։