Քիմ Քարդաշյանի դուստրը «Յութուբ»-ի բլոգեր կդառնա
Ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, որ Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը գնալու է հայտնի ծնողների հետքերով։ Նորթն արդեն հայտնվել է ամսագրի շապիկին, նա հրաշալի պարում է հայրիկի՝ Քանյե Ուեսթի երգերի հնչյունների ներքո։
Նորթն ունի մեկ այլ հետաքրքրություն եւս. նա շատ է սիրում ամերիկացի բլոգեր Ջորջո Սիվուին, ով հայտնի է դարձել իր վառ կերպարի, ոճի եւ խոսելու յուրօրինակ կարողության շնորհիվ։ Քիմ Քարդաշյանը մի քանի անգամ Twitter-ում հիշատակել է դստեր հետաքրքրության մասին, եւ արդյունքում Ջորջոն պատասխանել է։
15-ամյա աստղն առաջարկել է Նորթին նկարահանել տեսանյութում, եւ Քիմ Քարդաշյանը համաձայնել է։ Դեռեւս հայտնի չէ՝ ինչի մասին կլինի համատեղ տեսանյութը, բայց այն խոստանում է բավական լավը լինել. դրանում կարող է հայտնվել նաեւ Քիմը։ Սկզբնական շրջանում կարծիք կար այն Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի տանը նկարելու մասին, սակայն Նորթը ցանկացել է տեսնել սիրելի բլոգերի տունը։ 9 մլն հետեւորդ ունեցող YouTube-յան ալիքում դեբյուտը վատ սկիզբ չէ 5-այա Նորթի համար, ով կարող է նաեւ իր սեփական ալիքն ունենալ։
Աղբյուրը՝ Harpers Bazaar