Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը՝ նոր ֆոտոշարքում
Ջենիֆեր Լոպեսը եւ նրա փեսացուն՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, մասնակցել են գովազդային ֆոտոշարքի. նրանք դարձել են Quay Australiа ապրանքանիշի պատվիրակները. ապրանքանիշն արտադրում է հագուստ եւ աքսեսուարներ։ Ջենիֆեր Լոսպեը լուսանկարները հրապարակել է իր Instagram-ում։ Դրանցից մեկում երգչուհին, դերասանուհին եւ մոդելը վառ դեղին կոստյում է կրում, որն ընդգծում է նրա գայթակղիչ կազմվածքը։ Ալեքս Ռոդրիգեսը սպիտակ տաբատ է կրում են բաց կապույտ վերնաշապիկ։
Մյուս լուսանկարում զույգը սպիտակ հագուստ է կրում։ Լոպեսը նախընտրել է տոպ եւ կիպ տաբատ, նրա փեսացուն՝ տաբատ եւ ջեմփեր։ Դերասանուհին խոստովանել է, որ Ռոդրիգեսի դավաճանությունների մասին տեղեկություններն իրեն չեն անհանգստացնում։
«Մենք իսկապես երջանիկ ենք։ Շնորհակալություն եմ հայտնում ճակատագրին այսօրվա համար։ Այն մեծ ուրախություն է բերում»,- գրել է նա։