Ալեգրի․ Հնարավոր է՝ պետք է Դի Մարիային փոխարինեի 3:0-ից հետո, բայց նա վայելում էր խաղը
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Սասուոլոյի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից խոսել է թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի առողջական վիճակի մասին։ Այդ խաղում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձած ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել։
«Տեսնենք, թե ինչ ցույց կտա բուժզննումը, բայց ես չեմ անհանգստանում։ Ցավոք, այդպիսի բաներ տեղի են ունենում ֆուտբոլում։ Անցած շաբաթ նա մկանային խնդիր ուներ։ Հնարավոր է՝ ես պետք է Դի Մարիային փոխարինեի 3:0-ից հետո, բայց նա վայելում էր խաղը։
Կարեւոր է, որ մենք հաղթեցինք այս խաղում, քանի որ շատ կարեւոր էր։ Հեշտ չտրվեց հաղթանակը»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Յուվենտուսը» օգոստոսի 22-ին կհյուրընկալվի «Սամպդորիային»։