«Ու՞մ մեղադրել եւ ո՞վ է պատասխան տալու սրա համար». Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին

0

Ձեռնարկատեր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով պատրաստվում է «Հայրենիքի ուժ» կուսակցությունից առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին, ցավակցություն է հայտնել «Սուրմալու» մեծածախ շուկայում տեղի ունեցած սարսափելի պայթյունից տուժածներին։

«Օգոստոսի 14-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին  տեղի ունեցավ Սուրմալու տոնավաճառի  պայթյունը: Ո՞ւմ մեղադրել և ո՞վ է պատասխան տալու սրա համար։

Մենք գիտենք, որ մեկ  տարի առաջ այս շենքում հրդեհային անվտանգության խախտումներ են հայտնաբերվել, սեփականատերերը վճարել են տուգանքը, բայց, ցավոք, խնդիրը չի շտկվել: Այս դեպքում հարցն այլ է  , թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը տուգանքը վճարելուց հետո պատշաճ վերահսկողություն չի սահմանել։ Ես վստահ եմ, որ կան բազմաթիվ շինություններ, որտեղ չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները` այդ թվում դպրոցներ եւ մանկապարտեզներ։ Հարկավոր է անհապաղ իրականացնել աուդիտորական աշխատանք։   Նման պատահարների ժամանակ դիտարկվում է նաեւ վարկած ըստ որի, ինչ-որ մեկը, ցանկանում է ստանալ տվյալ  հողատարածքը, բայց սեփականատերերը չեն համաձայնում վաճառել այն և դիմում  են նման  ողբերգական գործողությունների: Մենք իսկապես չէինք ցանկանա հավատալ այս վարկածին:

Պետք է սպասել համապատասխան փորձաքննության և ապացույցների: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ  կանցնեն օրեր, եւ բոլորը կմոռանան  դեպքի  մասին, իսկ այս վայրում գուցե տեսնենք նոր բարձրահարկ շենքեր:

Խորապես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աղետից։  Ոչ մի խոսք հիմա չի սփոփի։ Թող Աստված ամեն բան  իր տեղը դնի», — գրել է Ռոտենբերգը։

Leave A Reply

Your email address will not be published.