Երևանի կենդանաբանական այգու պավիան համադրիլների ընտանիքում արու ձագ է լույս աշխարհ եկել

0

Երևանի կենդանաբանական այգում համալրում կա: Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու ձագը:

«Արմենպրես»ին Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ նորածնի հայրը՝ Կրիկունը, կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի ժառանգն է, իսկ մայրը՝ Վրաստանից ժամանած Տոտոն:

«Մեր էջի սիրելի հետևորդներին առաջարկում ենք անուն ընտրել տղային անվանակոչելու համար»,-գրում է Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում:

Leave A Reply

Your email address will not be published.