Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը զվարճացել են լողափում` հերքելով իրենց հարաբերությունների լարվածության մասին լուրերը
Ծավափում ընդամենը մեկ օր առաջ թեժ վիճաբանությունից հետո Ջասթին Բիբերն ու կինը՝ Հեյլի Բոլդուինը, միասին զվարճացել են լողափում՝ ցույց տալով, որ իրենց հարաբերություններում ամեն բան կարգին է։
Daily Mail-ը գրում է, որ չնայած համացանցում լուրեր են պտտվում զույգի հարաբերությունների վատթարացման մասին, լուսանկարներում Ջասթինն ու Հեյլին շատ երջանիկ տեսք ունեն։ 22 -ամյա Հեյլի Բոլդուինը լողափում ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը` կրելով վարդագույն, նորաոճ բիկինի։
Զույգին լողափում ընկերակցել է նաև իրենց շունը։