Վանականը փոխել է սեռը հանուն մոդելային կարիերայի
Ամերիկյան «Պոդիում նախագծին» առաջին անգամ տրանսգենդեր մոդել է մասնակցել։ Այս մասին հայտնի է դարձել ծրագրի 17-րդ եթերաշրջանի առաջին սերիայի ընթացքում։
Թաիլանդի բնակիչ Միմի Թաոն 6 տարի ապրել է վանական համալիրում։ «Դա հեշտ չէր։ Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում եւ ստիպված եմ եղել վանական դառնա։ Եթե ծնողները չեն կարողանում վճարել երեխայի ուսման ծախսերը, նրան վանք են ուղարկում»,- ասել է Թաոն։
16 տարեկան հասակում նա որոշել է մոդելի կարիերա սկսել եւ սեռափոխության վիրահատության է դիմել։ «Շատ էի ձգտում այստեղ հայտնվել առաջին հերթին որպես տրանսգենդեր։ Նրանք ստիպված են լինում ավելի շատ աշխատել, քան մյուսները»,- հայտարարել է Թաոն՝ հավելելով, որ երջանիկ է լինել նախագծի առաջին տրանսգենդեր մասնակիցը։
Այս պատմությունը հուզել է դիզայներին, ով զգեստ է կարել Թաոյի համար։ Նա հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է աշխատել այդպիսի մարդու հետ։ «Աստված իմ, դու իսկական դիցուհի ես»,- նշել է նա.
Միմի Թաոն իր առջեւ նպատակ է դրել. նա մտադիր է փոխել նորաձեւության աշխարհը։ Մոդելի խոսքով՝ ինքն իր օրինակով ցանկանում է տրանսգենդերների երիտասարդ սերնդին ոգեշնչել պայքարել հանուն իրենց երազանքի։