Հայկոն դեմ է «Ջազզվեն» քանդելուն

0

Երգիչ Հայկոն իր ինստագրամի էջում վրդովմունք է հայտնել օպերայի հարակից հատվածում գտնվող «Ջազզվե» սրճարանի քանդման հետ կապված: Ըստ երգչի քաղաքում «լիքը ուրիշ կարեւոր թեմաներ կան»: Այս գրառումը հատկապես ուշագրավ է, քանզի, ինչպես հայտնի է «Ջազզվե» սրճարանների ցանցի սեփականատերերից մեկը՝ Արթուր Ջանիբեկյանը Հայկոյի հարսանիքի կնքահայրն է, իսկ մյուս սեփականատեր Միքայել Մինասյանը՝ ոչ պակաս մտերիմ ընկերը: Հարկ է նշել, որ սրճարանի քանդման թեման ամենայն հավանականությամբ անդրադարձել է նաեւ վերը նշված տղամարդկանց եւ այսօրվա քաղաքային իշխանությունների վաղեմի ընկերության եւ բարեկամության վրա, քանզի Արթուր Ջանիբեկյանը թաղապետ Վիկտոր Մնացականյանի եղբայրն է, իսկ Միքայել Մինասյանը քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին գործատուն եւ երկար տարիների ընկերը: Մինչ այս ընկերներ էին նաեւ երգիչ Հայկոն, թաղապետն ու քաղաքապետը, թե ինչպիսին կլինեն այս բոլոր մարդկանց հարաբերությունները հետագայում, ցույց կտա ժամանակը:

Leave A Reply

Your email address will not be published.