«Ուզում եմ քեզ միշտ երջանիկ տեսնեմ»․ Արմեն Պետրոսյանի շնորհավորանքը դստեր տարեդարձին
Դերասան, պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան, որտեղից հետեւորդների հետ պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։
Իր միկրոբլոգում տեղադրված նոր ընտանեկան կադրում դերասանը պատկերված է ավագ դստեր՝ Էլինայի հետ, ում ծննդյան օրն է այսօր։ «Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ուզում եմ քեզ միշտ տեսնեմ երջանիկ։ Սիրում եմ քեզ շաաատ», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Արմենը։
Օրեր առաջ «Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում Արմենը պատկերված էր սիրելիի հետ։ Ամուսինները գտնվում էին Կասկադում։ Դերասանը հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել։