Մահացել է ռոք-երաժիշտ «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը

0

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը:

Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։

1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։

1981 թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։

1986-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։

1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։

1990-1992 թթ մասնակցել է Արցախի պատերազմին։

2005 թ-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։

2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։

«Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ։

Պարգևները

  • «Պատվի համար» շքանշան
  • «Ծովակալ Իսակով» շքանաշան
  • ՀՀ վարչապետի շքանշան
  • «Երկրապահ» շքանշան
  • «Ղարաբաղ-մայրական շնորհակալություն» շքանշան
  • Ներկայացնում ենք Արեգ Նազարյանի՝ հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարները.
  • Ստորև՝ «Այաս» ընկերության արխիվային լուսանկարները:

Leave A Reply

Your email address will not be published.