Դևիդ Բեքհեմին բարկացրել է իր տեսքով պատկերված տգեղ քանդակը, որը ցուցադրվել է Ջեյմս Քորդենի հաղորդման ժամանակ (տեսանյութ)
Ամերիկացի հաղորդավար, կատակերգու Ջեյմս Քորդենի հաղորդմանն այցելած Դևիդ Բեքհեմը, մեղմ ասած, գոհ չէր՝ տեսնելով կեղծ արձանը, որը պատրաստվել էր հատուկ հաղորդման համար:
Ինչպես գրում է Daily Mail–ը, ֆուտբոլիստը քանդակն անվանել է «ամոթալի» և խնդրել է նկարահանող խմբին անջատել տեսախցիկները: Մինչ Բեքհեմն իր շփոթմունքն ու դժգոհությունն էր փորձում հայտնել նկարահանող անձնակազմին, Քորդենը չէր կարողանում զսպել ծիծաղը:
Նշվում է, որ նկարահումները տեղի են ունեցել նախքան LA Galaxy ակումբի դաշտում նրա պատվին կանգնեցված արձանի բացումը, սակայն տեսանյութը հրապարակվել է նախօրեին:
Բեքհեմն արդեն հասցրել էր բարկանալ, նախքան հաղորդավարը կբացահայտեր կատակը: Ինչպես աղբյուրն ընդգծում է, քանդակը պատկերվել էր տգեղ դիմագծերով, երեք ատամով և մեծ հետույքով: