«Կյանքը չափազանց կարճ է տատանվելու համար»․ Աննա Հարությունյանի լուսանկարը Մոնտենեգրոյից

0

Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոնտենեգրոյում։ Աննան պատկերված է գեղեցիկ բնապատկերի եւ նավերի ֆոնին։ Դերասանուհին կրում է դեղին երանգի տոպ, որը համադրել է լայն տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Կյանքը չափազանց կարճ է տատանվելու համար», — գրել է Աննան։

Ավելի վաղ տեղադրված կադրում Աննան կապույտ զգեստ էր ընտրել ու արձակել մազերը։ «Լինել լուրթ ծովի կապույտի պես, թափանցիկ՝ նրա ջրերի պես, անկանխատեսելի՝ ալիքների պես և հարուստ նրա ներքին կյանքի պես»,- մեկնաբանությունների բաժնում գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.