Բանանով քաղցր կոնֆետներ, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն
Քաղցր համերը կարծես մեզ վերադարձնում են մանկություն։ Այսօր առաջարկում ենք պատրաստել բանանով կոնֆետներ և վերադառնալ մանկություն ..
Բաղադրություն՝
Թխվածքաբլիթ -300 գ
Եփած խտացրած կաթ – 1 ճաշի գդալ
Սև շոկոլադ – 50գ
Բանան – 1 հատ
Պատրաստման եղանակը՝
- Մանրացնել թխվածքաբլիթը բլենդերի միջոցով, խառնել այն խտացրած կաթով մինչև համասեռ զանգված ստանալը։
- Բանանը մաքրել և կտրատել մանր կտորների: Շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի կամ միկրոալիքային վառարանի մեջ:
- Թխվածքաբլիթից պատրաստված զանգվածը ձևավորել ՛՛երշիկաձև՛՛և բաժանել 9 մասի ։
- Յուրաքանչյուրը հարթեցնելուց հետո, մեջը տեղադրեք բանան։ Դարձնել գնդեր և այն թաթախել հալված շոկոլադի մեջ։ Այնուհետև պարուրել մանրացված ընկույզով կամ կոկոսի փաթիլներով։
- Մինչ օգտագործելը պահել սառնարանում։
Աղբյուր՝ classy.am