ԱՄՆ-ում ձմեռային փոթորկից սառույցով է պատվել լճափի տունը

0

Նյու Յորքի նահանգում սաստիկ քամիներն ու ձմեռային փոթորիկը հանգեցրել են այն բանին, որ տեղացի բնակիչների տունն Օնտարիո լճի ափին ամբողջովին սառույցով է պատվել, տեղեկացնում է BBC-ին: Մորին Ուիլանի ընտանիքն այդ շինությունից օգտվել է վեջին 85 տարում, բայց նրանցից ոչ մեկը նման բնական երևույթի չի հանդիպել:

Մորինը տան ապրում է եղբոր և քրոջ հետ, և նրանք բոլորը միասին փորձել են այն ազատել սառույցից: Ժամում մինչև 112 կիլոմետր արագությամբ սաստիկ քամին Օնտարիո լճի կողմից ափ էր նետում բարձր ալիքներ, որոնք վայրկենապես սառչում էին: Սառույցը գրեթե լիովին ծածկել է ամառանոցը և մերձակա մյուս շինությունները: Մորինի խոսքով՝ ինքը և իր մերձավորներն այժմ ջանում են սառույցի մեջ անցքեր բացել, որոնցով հոսի հալված ջուրը՝ հուսալով տունը փրկելու հեղեղումից:

Leave A Reply

Your email address will not be published.