Բեյոնսեն սեփական եկեղեցի կունենա
Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն իր համար ձեռք է բերել Նոր Օռլեանում գտնվող և ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող եկեղեցիներից մեկը, որը վաճառքի էր հանված 850.000 դոլարով, գրում է «TMZ»-նը:
Նշվում է, որ 1900-ական թվականներին կառուցված շինությունն ունի 700 քմ մակերես: Վերջին շրջանում այն չի օգտագործվել ըստ նշանակության:
Public.am