Քաղցկեղի հնարավոր առաջացման հինգ ակնհայտ ախտանշան

0

Քաղցկեղն աշխարհում մահվան հիմնական պատճառներից է, բայց վաղ զննման դեպքում քաղցկեղի շատ տեսակներ կարելի է արդյունավետ բուժել։

Eat This, Not That! պորտալը թվարկել է մի քանի ախտանշաններ, որոնք մատնանշում են, որ մարդը կարող է հիվանդ լինել քաղցկեղով։

  1. Հանկարծ սկսել են ավելի հաճախ ու ավելի հեշտությամբ կապտուկնե՞ր առաջանալ։ «Սեղանի ծայրին դիպչելը կարող է հանգեցնել կապտուկի առաջացման՝ սա նորմալ է։ Բայց եթե մարդն արյան քաղցկեղի որոշակի տեսակով է հիվանդ, կարող են կապտուկներ նկատվել մարմնի անոմալ տեղերում»,- նշվել է Քլիվլենդի կլինիկայի հանձնարարականում։
  2. Ամեն մարդ, անկախ առողջական վիճակից, ժամանակ առ ժամանակ հոգնում է, բայց հանկարծակի հոգնածությունը տագնապալի ահազանգ է, որը բնորոշ է քաղցկեղի որոշ տեսակներին։
  3. «Եռանդի մակարդակի հանկարծակի, երկարատեւ  փոփոխությունը, անկախ այն բանից, թե որքան է քնել մարդը, կարող է լինել լեյկեմիայի կամ լիմֆոմայի նշան»,- նախազգուշացրել են Սան Ֆրանցիսկոյի առողջապահության համալսարանի մասնագետները։
  1. Երբեք մի անտեսեք մարմնի վրա առաջացած ելունդները կամ այտուցվածությունները, նախազգուշացնում են բժիշկները։

«Կաթնագեղձի չարորակ ուռուցքների մեծ մասը ցավոտ չէ, եւ երբեմն կինը դժվարանում է տարբերել քաղցկեղի ուռուցքը ոչ քաղցկեղային ուռուցքից, ուստի անհրաժեշտ է ճանաչել սեփական կուրծքը»,- նշել է բժշկության դոկտոր Բեթ Օվերմոյերը։

  1. Հետեւեք մաշկի փոփոխություններին, հատկապես խալերին. եթե դրանք փոխում են գույնը, սկսում են քորվել կամ արնահոսել, դա կարող է լինել ինչ-որ լուրջ բանի նշան։

«Մենք կարծում ենք, որ այս գրգռվածությունների մի մասի՝ քորի, արնահոսության դեպքում օրգանիզմն իրականում սկսում է ճանաչել (քաղցկեղը) եւ սկսում է գրոհել դրա դեմ՝ գրգռվածություն առաջացնելով»,- նախազգուշացրել է բժշկագիտության դոկտոր, Բոստոնի Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ Էլիզաբեթ Բուհբինդերը։

  1. Քաշի հանկարծակի, անբացատրելի կորուստը քաղցկեղի տարածված նշան է, ասում են բժիշկները։

«Այն հետազոտություններում, որոնցում ուսումնասիրվել են քաշի չկանխամտածված կորստի պատճառները, պացիենտների 5-37 տոկոսը ի վերջո քաղցկեղ է ունեցել,- ասել է Մոֆիթի Ուռուցքաբանական կենտրոնի բժշկական տնօրեն Ռիչարդ Լեւինը։- Բայց դա միշտ չէ, որ կարող է վկայել քաղցկեղի մասին։ Գոյություն ունեն նաեւ այլ պատճառներ»։

Leave A Reply

Your email address will not be published.