Տրիստանը Քլոե Քարդաշյանի առաջին ընկերը չէ, ում խլել է Ջորդինը

0

Ի՞նչը կարող է ավելի վատ լինել Քլոե Քարդաշյանի համար, քան իմանալը, որ իր քրոջ մտերիմ ընկերուհին քնել է իր ընկերոջ հետ։ Պարզվում է՝ կարող է։ Ջորդինը հարաբերություններ է ունեցել նաեւ Քարդաշյանի նախկին ընկերոջ՝ Ջեյմս Հարդենի հետ։ Այս մասին հայտնում է US Weekly-ն՝ հղում անելով իր աղբյուրի վրա.

Похожее изображение

«Ջորդինն իսկապես հարաբերություններ է ունեցել Ջեյմս Հարդենի հետ Քլոեի հետ հանդիպումներից հետո։ Բայց ամենայն հավանականությամբ, ռեալիթի շոուի աստղն այդ ժամանակ արդեն չէր հանդիպում Ջեյմսի հետ։ Ընդ որում, ստույգ ոչինչ հայտնի չէ»։

Հանրությունը սպասում է Քլոեի մեկնաբանություններին, սակայն նա փորձում է ավելորդ անգամ չխոսել այդ պատմության մասին։ Ընդամենը մի քանի մեջբերում Instagram-ում եւ փոքրիկ հրապարակում Twitter-ում՝ միակ բանն, ինչով կիսվել է աստղը հանրության հետ։ «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես իսկապես գնահատում եմ ձեզ։ Կարդում եմ ձեր բոլոր ջերմ խոսքերը, եւ դրանք իսկապես օգնում են ինձ։ Սիրում եմ ձեզ։ Շնորհակալություն»,- երկրպագուներին աջակցության համար շնորհակալություն է հայտնել Քլոեն։

Похожее изображение

Ավելի վաղ Ջորդինը խոստովանել էր՝ ինչպես է ամեն բան տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ ինքը երեկույթից հետո գնացել է Թրիսթանի տուն, սակայն ոչ մի «նման բան չի մտածել եւ չի ցանկացել»։ Ջորֆինը պատմել է, որ Թոմփսոնն իրեն համբուրել է, երվ ինքը պատրաստվում էր հեռանալ։ «Ես գինովցած էի, նա համբուրեց շուրթերս, ոչինչ ավելի։ Ես շոկի մեջ էի եւ անմիջապես հեռացա»։ Ընդ որում, Ջորդինը խոստովանել է. «Քլոեն արժանի չէ այս ամենին։ Ես ցանկանում եմ ստի դետեկտորով հետազոտություն անցել, ես ցանկանում եմ, որ մարդիկ ճշմարտությունն իմանան։ Ես այս ամենի հետ կապ չունեմ»։

Картинки по запросу хлои кардашьян jordyn woods

 

Похожее изображение

Թողարկման՝ եթեր հեռարձակվելուց գրեթե անմիջապես հետո Քլոեն Twitter-ում գրել է. «Ինչո՞ւ ես ստում, @jordynwoods։ Եթե պատրաստվում ես փրկել քեզ՝ հանրության առջեւ խոսելով ինձ զանգահարելու փոխարեն՝ ներողություն խնդրելու համար, անկեղծ եղիր։ Ի դեպ, քո պատճառով իմ ընտանիքը փլուզվել է։ Տրիստանը նույնպես մեղավոր է, սակայն նա իմ երեխայի հայրն է։ Անկախ այն բանից, թե նա ինչ է անում ինձ հետ, ես չեմ ցանկանում, որպեսզի դուստրս զգա այս ամենը»։

Похожее изображение

Հետարքքիր է՝ ով կցանանա հանդիպել Ջորդինի նման աղջկա հետ, ով այսպիսի «հետաքրքիր» պաշար ունի։

Картинки по запросу хлои кардашьян jordyn woods

Leave A Reply

Your email address will not be published.