Արա Աբրահամյանն ուսանողական տասը կրթաթոշակ է սահմանել

0

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ, «Արշավիր և Պայծառ» բարեգործական հիմնադրամի կողմից այսուհետ ամենամսյա անվանական կրթաթոշակներ կտրամադրվեն ուսանողներին, կրթաթոշակի չափը ամսական 50000 դրամ է։ Ընտրված բուհերն են՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը։ Յուրաքանչյուր բուհից ընտրվում են բարձր առաջադիմություն ցուցաբերած երկուական ուսանող։

Նշենք, որ ուսանողնրի ընտությունը կատարվում է բուհի ռեկտորատի կողմից։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ հիմնադրամը շուրջ քսան տարի Հայաստանում լուրջ բարեգորրծական աշխատանքներ է իրականացնում։

«Հեղափոխական Հայաստանում յուրաքանչյուր ոք պետք է գտնի իր տեղն ու դերը: Կհորդորեմ, որ ձեր պայքարը լինի հանուն կայուն գիտելիքների, որ հետագայում կարողանանք դրանք ներդնել մեր երկրի հզորացման և սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Կարողացեք ձեր փորձով վարակել ձեր ուսանող ընկերներին, իմանալով, որ այս երկրի ապագան կախված է ձեզանից:»,- նշեց Վլադիմիր Աղայանը։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը հիշեցրեց, որ Արա Աբրահամյանը Հայաստնում բարեգործական լայն գործունեություն է ծավալում։

«Դպրոցների համակարգչայնացման ծրագրի շնորհիվ համակարգիչներ տրվեցին դպրոցներին, բուհերին և մյուս ուսումնական հաստատություններին։ Հայաստանում գործող 1400 դպրոցներից 700-ի համակարգչայնացումը կատարվել է Արա Աբրահամյանի միջոցներով։ Երկորդ մասշտաբային ծրագիրը գիտական և ստեղծագործական մտավորականության հետ տարվող աշխատանքներն էին։ Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցներով ամեն տարի անց է կացվել գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցույթ, որին մասնակցել են ակադեմիական ինստիտուտները, ստեղծագործական միությունները, այսինքն ստեղծվել են պայմաններ, որ գիտական և մշակութային մտավորականությունն աշխատի»,- ասաց  Վլադիմիր Աղայանը։

Ներկայումս փորձ է արվում ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը սահմանամերձ մարզերում, որոնք իրավմամբ կոչվում են, ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ մարզեր։

Հանդիպման վերջում ուսանողներն իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին իրենց աջակցելու համար։

«Կցանկանամ նշել, որ այսպիսի հիմնադրամների գործունեությունն առավել խթանվի։ Որպես միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, լավատեղյակ եմ պարոն Աբրահամյանի գործունեությանը և կցանկանամ, որ այս հարցում համալսարանները շատ ակտիվ լինեին։ Լինեն որոշակի կորդինացիոն օղակներ, որոնք կամուրջ կհանդիսանան հայ-ռուսական կրթական ոլորտում համատեղ գործունեություն ծավալող ապագա կադրերի համար»,- նշեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Կենջեցյանը։

Հավելենք, որ ուսանողական կրթաթոշակների ծրագիրը կլինի շարունական։

Leave A Reply

Your email address will not be published.