Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռն ու հրաժարվել հայտնի ազգանունից
Միլիարդատեր Իլոն Մասկի որդին՝ Կսավիեն, որոշել է փոխել սեռն ու հրաժարվել հոր հետ շփումից։
«Արդեն վաղուց չեմ հանդիպում կենսաբանական հորս եւ չեն ցանկանում ինչ-որ կերպ կապված լինել նրա հետ»,- փաստաթղթերում, որոնք հայտնվել են լրագրողների տրամադրության տակ, նշել է Կսավիեն։ Ի դեպ, հիմա նա ցանկանում է, որ իրեն կոչեն Վիվիեն Ուիլսոն։
Ի դեպ, ուսանողության տարիներին Իլոն Մասկը ծանոթացել է իր առաջին կնոջ՝ Ժյուստին Ուիլսոնի հետ։ Զույգն ամուսնացել է 2000թ․-ին եւ երկու տարի անց որդի ունեցել, որը 10 ամիս անց անհայտ պատճառներից մահացել է։ 2004թ․-ին զույգը որոշել է դիմել արտամարմնային բեղմնավորման, եւ նրանք երկու որդին են ունեցել՝ Գրիֆինն եւ Դեմիանը։ 2006թ․-ին կրկին արտամարմնային բեղմնավորման արդյունքում Ժյուստինը եռյակի է լույս աշխարհ բերել՝ Կսավիեն, Կայյուն, Սակսոնան։ 2008թ․-ին Իլոնն ու Ժյուստինը բաժանվել են։