Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ

0

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ տեղի կունենան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ:

 

На данном изображении может находиться: 1 человек, стоит и костюм

«AIBA ուղարկածս նամակին ի պատասխան բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անկացնելու պահանջը: Ավելին, ինչպես և ես խնդրել էի, AIBA-ն այս անգամ արդեն հստակ ժամկետներ է սահմանել նոր ընտրության անցկացման համար:

Եվ այսպես. ամենաուշը 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն պարտավոր է նոր ընտրության օր նշանակել ու այդ մասին տեղեկացնել AIBA-ին: Նոր ընտրության օրը պետք է տեղեկացվի AIBA-ին ու ՀԲՖ անդամներին ոչ ուշ, քան դրանից 30 օր առաջ: AIBA-ն դիտորդ կնշանակի, ով կժամանի Հայաստան ու կհետևի ընտրությունների ընթացքին:

Հարգելի ընկերներ, հենց սա է այն իրավական ճանապարհը, որի մասին վերջին օրերի ընթացքում անընդհատ խոսել եմ: Խնդիրը պետք է լուծել՝ սահմանված կարգն ու AIBA-ի բոլոր կանոնադրական պահանջները պահպանելով:

Եվ որ ամենակարևորն է, այս պրոցեսը պետք է կազմակերպել հնարավորինս սահուն, որպեսզի դրանից չտուժեն սպորտը, մարզիկներն ու մարզիչները, որոնք օր ու գիշեր ջանք չեն խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռեցյանը:

 

На данном изображении может находиться: один или несколько человек и люди занимаются спортом

Leave A Reply

Your email address will not be published.