«Բրիջերթոնների» աստղ Ռեգե Ժան Փեյջը կարող է էկրաններ վերադառնալ սերիալի նոր եթերաշրջանում
Դերասան Ռեգե Ժան Փեյջը կարող է կրկին հայտնվել «Բրիջերթոններ» սերիալի երրորդ եթերաշրջանում, հայտնում է The Sun-ը։
Ավելի վաղ սերիալի գլխավոր աստղն ինքն էր հրաժարվել Սայմոն Բասետի՝ դուքս Գաստինգսի դերից երկրորդ եթերաշրջանում, անկախ բարձր վարձատրությունից։ Այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ դերասանը պետք է խաղա Ջեյմս Բոնդի դերը։
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Փեյջը կարող է էկրաններ վերադառնալ երրորդ եթերաշրջանում, որը նվիրված կլինի գրող Պենելոպա Ֆեզերինգթոնի անձնական կյանքին, որը հայտնի է նաեւ լեդի Ուիսլդաուն կեղծանունով։
«Ռեգե Ժանը մշտապես բացահայտ խոսել է առաջին եթերաշրջանից հետո սերիալը լքելու եւ այլ նախագծների անցնելու իր մտադրության մասին։ Սակայն վերջերս նա բանակցություններ է վարել շոուրաններների հետ։ Առայժմ ոչինչ պաշտոնապես հաստատված չէ»,- հայտնել է պարբերականի զրուցակիցը։