7 խաղում 6 պարտություն կրած «Լեսթերը» հեռացրել է գլխավոր մարզիչին
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, փոխանցում է ակումբի կայքը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» 1:4 հաշվով կրած պարտությունից հետո:
Առաջիկա խաղերին «Լեսթերին» կպատրաստեն Մայք Սթոուելն ու Ադամ Սեդլերը:
Կլոդ Պյուելը 2017-ի հոկտեմբերին էր գլխավորել «Լեսթերը», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020թ. հունիս: Նախկինում ֆրանսիացի մասնագետը գլխավորել է ֆրանսիական «Մոնակոն», «Լիլը», «Լիոնը», «Նիցան» եւ անգլիական «Սաութհեմփթոնը»:
Վերջին 7 խաղերում «Լեսթերը» կրել է 6 պարտություն, իսկ Պրեմյեր լիգայում 32 միավորով 12-րդ տեղում է: