Թոփ-մոդելները՝ Կառլ Լագերֆելդի լավագույն հագուստներով
Ամբողջ աշխարհի կանայք երկար տարիներ հիացել են Կառլ Լագերֆելդի հավաքածուներով: Sputnik-ի ֆոտոժապավենում ցուցադրված են բոլոր ժամանակների մոդելների լուսանկարները մեծ դիզայների ստեղծած հագուստներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոմանց համար Կառլ Լագերֆելդը սեւ ակնոցով պարոն Էր, որը թաքցնում Է իր տարիքը կամ հոգնածությունը, իսկ մյուսների համար՝ հանճարեղ, անհավատալի տաղանդավոր դիզայներ:
Ամեն դեպքում Լագերֆելդն ամենահայտնի դեմքն Էր նորաձեւության աշխարհում: Նա բացահայտել Է բազմաթիվ հայտնիների տաղանդները, հիմնել անհատական բրենդը եւ վերականգնել Chanel նորաձեւության տունը: