10 մթերք, որոնք կօգնեն օրգանիզմը հագեցնել վիտամիններով

0

Օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար բավարար քանակով վիտամիններ ու հանքանյութեր են անհրաժեշտ: Fabiosa.ru-ն ներկայացրել է մթերքներ, որը կօգնի օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով:

 

Картинки по запросу vitaminer

Թուզ: Մեծ քանակով բջջանյութ է պարունակում, որն օգնում  է իջեցնել խոլեստերինի մակարդակը, կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ, կանխարգելել փորկապությունը: Թուզը նաև կալիում է պարունակում, որը դրական է ազդում արյան ճնշման վրա:

Բազուկ: Ֆիտոնուտրիետներ է պարունակում, որոնք հակաօքսիդանտ, հակաբորբոքային ազդեցություն են ունենում: Բազուկը նաև ֆոլաթթու է պարունակում, կալիում, մանգան, որն օգնում է յուրացնել կալցիումը, դրական է ազդում արյան շրջանառության վրա:

Լոռամրգի: Լոռամրգին բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ հարուստ է բջջանյութով և պրոբիոտիկներով, վիտամին C-ով և հակաօքսիդանտներով:

Խաղող: Պարունակում է պոլիֆենոլներով և վիտամին K-ով, նպաստում է ոսկորների ամրությանը:

Խնձոր: Խնձորը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, որն օգնում է ամրացնել իմունային համակարգը: Պեկտինը դրական է ազդում աղիների աշխատանքի վրա, իջեցնում է խոլեստերինի մակարդակը:

Բրյուսելյան կաղամբ: Հարուստ է երկաթով, որն անհրաժեշտ է էրիթրոցիտների ձևավորման համար: Բրյուսելյան կաղամբը նաև վիտամին K է պարունակում, որը դրական ազդեցություն է ունենում ոսկորների առողջության վրա: Սյս բանջարեղենը նաև վիտամին C է պարունակում:

Տանձ: Բջջանյութի, վիտամին C-ի, պղնձի աղբյուր է, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են նաև կալցիումի յուրացման համար:

Ծաղկակաղամբ: V, K վիտամինների աղբյուր է, հարուստ է ֆոլաթթվով:

Դդում: Հարուստ է վիտամին A-ով, որը դրական է ազդում տեսողության վրա: Դդումը կօգնի նաև իջեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Դդմիկ: Հարուստ է բջջանյութով, վիտամին C-ով, բետա-կարոտինով:

Աղբյուրը ՝ 168.am

Leave A Reply

Your email address will not be published.