4 հայեր ճանաչվել են Ռուսաստանի տարվա բժիշկներ
Մոսկվայում տեղի է ունեցել «Փայլուն բժշիկ-2019» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին արժանացել են Ռուսաստանի 15 լավագույն բժիշկները և առողջապահության ոլորտի ներկայացուցիչները:
«Տարվա գլխավոր անվանակարգում՝ «Փայլուն բժշիկ-2019», հաղթող է ճանաչվել հայտնի բժիշկ Վարդան Խաչատրյանը: Տարվա գլխավոր բժիշկը հաղթել է նաև երկու այլ անվանակարգերում՝ «Տարվա վիրաբույժ» և «Տարվա բլոգեր»»,- հաղորդում է Bloggmagazine պարբերականը:
Եվս երեք հայ բժիշկներ հաղթող են ճանաչվել հետևյալ անվանակարգերում. «Ատամնաբույժ-օրթոպեդ-2019»՝ Էդուարդ Մարգարյան, «Ատամնաբույժ-տեխնիկ-2019»՝ Կառլեն Երիցյան, «Կոսմետոլոգ-2019»՝ Խորեն Ղամբարյան: