Երգչուհի Վերա Բրեժնեւան Լեհաստանում սկսել է բեռնաթափել մեքենաներն ուկրաինացի փախստականներին օգնելու համար
Երգչուհի Վերա Բրեժնեւան, որը վերջին մի քանի ամսվա ընթացքում Լեհաստանում է գտնվում, հրաժարվել է ելույթներից եւ օգնում է փախստականներին: Երգչուհին պահեստում արված լուսանկար է հրապարակել, որում աշխատում է որպես կամավոր: Արտիստն այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում:
«Իմ օրն այսօր սկսվել է սայլակից»,- գրել է «Վիա Գրա» խմբի նախկին մենակատարը:
Աստղը նաեւ տեսանյութ է հրապարակել, որրմ առանց դիմահարդարման է եւ բաշխում է մթերքն ուկրաինացի փախստականներին օգնելու համար: