Գուֆը և՛ ծեծվել է, և՛ ներողություն խնդրել
Ծեծկռտուքի մասին, որը տեղի է ունեցել «Բունկեր-42» ակումբում՝ միլիարդատեր Իգոր Սոսինի որդու ծննդյան օրը, մի քանի ամիս առաջ գրում էին բոլոր լրատվամիջոցները։ Այն ժամանակ հոբելյարը խնդրել էր իր թիկնապահներին ծեծել ռեփերին, քանի որ նրա ելույթը շատ կարճ է եղել, չնայած վճարը եղել է ամբողջությամբ։ Մարզված թիկնապահները ռեփերին ուղեկցոլ են նկուղ, որտեղ մի լավ դաս են տվել։ Բժիշկները Գուֆի մոտ ուղեղի ցնցում եւ այլ նվասվածքներ են ախտորոշել։ Ռեփերն ու նրա փաստաբան Սերգեյ ժորինը որոշել են իրավիճակն այդպես չթողնել եւ օրերս հանդիպում է տեղի ունեցել Սոսինի որդու եւ ռեփերի միջեւ։
Այնուհետեւ պատմությունն ավելի է հետաքրքրացել։ «Կողմերը քննարկել են իրենց անհաշտությունը եւ խաղաությամբ բաժանվել են միմյանցից», — ՍթարՀիթի հետ զրույցում ասել է Ժորինը։
Հայտնի չէ, թե կոնկրետ ինչի մասին են խոսել կողմերը, սակայն Գուֆը որոշել է ներել իրեն նեղացնողին եւ ոստիկանությունից հետ է վերցրել իր հայտարարությունը։ Ժորինն էլ իր հերթին նշել է, որ միլիարդատիրոջ աշխատակիցները կապ չեն ունեցել դեպքի հետ։ Մի խոսքով, շնորհակալություն բոլորից, ազատ եք․․․
Աղբյուրը ՝ News.am