10 ֆունտով մատանու պատահական գնումը դրա տիրոջը միլիոնատեր Է դարձրել 33 տարի անց

0

019

Բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Դեբրա Գոդարդը՝ Անգլիայից, որոշել Է վաճառել մատանին, որպեսզի օգնի մորը: Եվ անսպասելիորեն հարստացել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:

 

Դեբրան 33 տարի առաջ մատանին գնել Էր 10 ֆունտով: Կինը կարծել Էր, որ մատանու քարը սովորական ապակու կտոր Է: Եվ զարդն այդ ողջ ընթացքում պահում Էր տուփի մեջ, քանի դեռ անգլուհու մայրը չԷր տուժել խաբեբաների ձեռքից եւ կորցրել իր բոլոր խնայողությունները:

Այդ ժամանակ մատանու տերն ուղեւորվեց ոսկերիչի մոտ, որպեսզի իմանա դրա մոտավոր արժեքը: Եվ շփոթահար վիճակում հայտնվեց փորձագետի խոսքերից: Պարզվեց, որ ապակու կտորի փոխարեն 26,27 կարատանոց անդամանդ Է՝ տասնյակ հազարավոր ֆունտ արժողությամբ:

«Երբ ես գնացի ոսկերիչի մոտ, նա քիչ Էր մնում ուշագնաց լիներ եւ ասաց. «Դու գիտես՝ ի՞նչ Է սա: Սա ադամանդ Է: Ես ամբողջ գիշերը նստած նայում Էի դրան եւ մտածում՝ ինչ անել»,- պատմում Է Դեբրան: Չհավատալով իր երջանկությանը՝ շփոթահար կինը որոշում Է ադամանդի հաստատումը գտնել նշանավոր եւ հարգանք վայելող Sotheby՚s աճուրդների տանը: Եվ գտավ: Քարը գնահատեցին 740 հազար ֆունտ, գրում Է The Sun-ը:

Leave A Reply

Your email address will not be published.