Viber-ը թարմացվել և նոր դիզայն է ստացել
Հայտնի մեսինջեր Viber-ի ստեղծողները թողարկել են հավելվածի մեծապես թարմացված Viber 10 տարբերակը:
Մեսինջերը ստացել է նոր դիզայն ու հնարավորություններ: Ծրագրավորողների խոսքով շփումը ավելի կհեշտանա, իսկ հաղորդագրությունների փոխանակումը 2 անգամ ավելի արագ կդառնա:
Թարմացումների մեջ են մտնում անհայտ համարներով շփումը, խմբային զանգերը, զանգի էկրանի նոր դիզայնը. պարզ նավիգացիան:
Փակ համարով շփումը թույլ է տալիս այլ օգտատիրոջ հետ կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարը ցույց տալու: Սա իրենից ենթադրում է անձնական տվյալները ռիսկի չենթարկելը: Տվյալ օգտատիրոջ հետ շփում հաստատելու համար պարզապես պետք է նրա անունը պատճենել և փնտրել:
Խմբային զանգերը թույլ են տալիս միաժամանակ 5 հոգու հետ խոսել: Տվյալ պահին հասանելի են միայն աուդիոզանգերը, հետագայում հասանելի կդառնա նաև տեսազանգը: Viber 10-ը արդեն հասանելի է Google Play Store-ում և App Store-ում