Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում մասնակցել է «Անմահ գնդի» քայլերթին

0

Ռուսաստանի հայերի միությունը ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների համար կազմակերպել և իրականացրել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի յոթանասունյոթերորդ տարեդարձին նվիրված «Անմահ գունդ» քայլերթ-միջոցառումը: Հիշեցնենք, որ «Անմահ գունդ» շարժումը Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում է։ Ամեն տարի Հաղթանակի օրը շարժման մասնակիցները անցնում են քաղաքների փողոցներով՝ իրենց ազգականների՝ բանակի և նավատորմի վետերանների, պարտիզանների, ընդհատակի զինվորների, դիմադրության մարտիկների, թիկունքի աշխատավորների, համակենտրոնացման ճամբարի գերիների, շրջափակվածների, պատերազմի երեխաների նկարներով, ինչպես նաև նրանց մասին ընտանեկան պատմություններ են գրում «Անմահ գունդ» շարժման կայքում:


Leave A Reply

Your email address will not be published.