Հեյլի Բիբերը՝ իտալական ապրանքանիշի վառ ֆոտոշարքում
Մինչ Ջասթին Բիբերը զբաղված է իր Drew ապրանքանիշի նոր հավաքածուի թողարկմամբ, նրա 22-ամյա կինը՝ Հեյլի Բիբերը, շարունակում է զբաղվել իր աշխատանքով եւ մասկացում է Max Mara ապրանքանիշի հավաքածուի նկարահանմանը։
Իտալական նորաձեւության տան նոր հավաքածուում ներառված է ցանկացած ճաշակի հագուստ, սակայն առանձնահատուկ ուշադրություն են գրավում վերնաշապիկն ու պայուսակը, որոնց վրա չինական վազայի տեսքով պրինտ կա:
Max Mara-ն հագուստի մոդելները ստեղծել է ինտերյերի դիզայներ Էնթոնի Բարատայի հետ համատեղ, այդ պատճառով Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել է շքեղ զարդարված տանը։
Հավաքածուն ստացել է «Նանտակետ» անվանումը եւ ոգշենչված է այդ կղզու բնապատկերով։ Այն հրաշալի վայր է գարնանը հանգստանալու համար..
Վերջերս Հեյլիի սկեսուրը՝ 43-ամյա գրող Պատրիցիա Լին Մալետը խոստովանել էր, որ աղջկան ընտանիքի համար նվեր է համարում։ Հեյլիի հայրը եւս կողմ է աստղային զույգի ամուսնությանը։ Նրանք ամուսնացել են սեպտեմբեր ամսին, բայց մինչ այժմ չեն կարողանում որոշել՝ երբ կազմակերպել հանդիսավոր արարողությունը հարազատների եւ հյուրերի համար։
Աղբյուրը ՝ News.am