Էրիկ Բային ու Ֆիլ Ջոնսը կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդից»

0

Պաշտպաններ Էրիկ Բային ու Ֆիլ Ջոնսը կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդից»։ Անգլիական ակումբը կվաճառի նրանց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է Daily Star-ը։ Աղբյուրի տվյալով՝ այդ մասին ֆուտբոլիստներն արդեն հայտնել են թիմակիցներին։

28-ամյա Էրիկ Բայիի (լուսանկարում) պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։

30-ամյա Ջոնսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Այս մրցաշրջանում նա գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի հետ մասնակցել է 8 հանդիպման։

Leave A Reply

Your email address will not be published.