Աննա Սեմենովիչը պատմել է՝ ինչպես արագ նիհարել

0

«Блестящие» խմբի նախկին անդամ, 38-ամյա երգչուհի Աննա Սեմենովիչը նոր տեսահոլովակի նկարահանմանն ընդառաջ պետք է շտապ վերառնա կազմվածքին եւ արդեն իսկ վարսակի փաթիլների օգտագործմամբ բեռնաթափման օրեր է սկսել։

Երկրպագուները Սեմենովիչին սիրում են փարթամ կազմվածքի համար, սակայն ժամանակ առ ժամանակ երգչուհին ստիպված է լինում դիետայի հետեւել՝ հարթ որովայն ունենալու համար։ Երգչուհին երկրպագուների հես կիսվել է արդյունավետ ու ստուգված միջոցով։ «Այս անգամ որոշել եմ սովի մատնվել՝ վարսակի փաթիլներ օգտագործելով։ Համեղ չէ։ Երկու օր շարունակ սովն օրգանիզմիս կօգնի ավելի հեշտ ազատվել տոքսիններից եւ ավելորդ ջրից»,- պատմել է Աննան։

Հայտնի արտիտսը խոստովանել է, որ գեղեցկությանն ու առողջությանն առնչվող հարցերում շեշտը դնում է համալիր մոտեցման վրա։ Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ մաքրում է օրգանիզմը։ Սեմենովիչը լինում է առողջարաններում, մաքրող պրոցեդուրաներ անցնում եւ իհարկե զբաղվում սպորտով։

«Եթե անկեղծ, ապա ուտել շատ եմ ուզում։ Երազում համեղ ուտելիքներ եմ տեսնում, բայց ես ուժեղ կամքի տեր եմ։ Առջեւում տեսահոլովակի նկարահանումներն են, եւ ես պետք է շտապ ազատվեմ 4 կիլոգրամից։ Պարտադիր կանեմ դա»,- նշել է նա։

Картинки по запросу semenovich

Երգչուհին երկօրյա այդ դիետան դժվարությամբ է հաղթահարում, սակայն այն տալիս է սպավող արդյունքը։ Նրա խոսքով՝ մարմինը հեգատայում շնորհակալություն է հայտնում դրա համար։ Պարբերական դաժան միջոցների շնորհիվ Սեմենովիչն իրեն թույլ է տալիս անկեղծ լուսանկարներ լողազգետով։ Երգչուհին նշել է, որ երկրպագուների աջակցությունը կարեւոր է սննդակարգը չխախտելու եւ գիշերը ինչ-որ համեղ բան չուտելու համար։

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.