Թիմաթիի նախկին կինը հանդիպում է Չեչնիայից ձեռնարկատիրոջ հետ
Մինչ Թիմաթին հանգստանում է սիրելիի՝ Անաստասիա Ռեշետովայի հետ, նրա նախկին կինը՝ Ալյոնա Շիշկովան, սիրահարվել է։ Այժմ նրա սիրտը պատկանում է Չեչնիայից ձեռնարկատեր Մանսուր Ջամբեկովին, ով նրանից փոքր է 3 տարով։
Զույգն արդեն հասցրել է հանգստանալ Սոչիի լեռնադահուկային կուրորտում եւ հաճախ է ժամանակ անցկացնում մոսկովյան սրճարաններում։
Մանսուր Ջամբեկովը չեչեն ձեռնարկատեր է եւ «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ։ Նա հարցազրույցներից մեկում պատմել է, որ La Verona ռեստորանի եւ ավտոլվացման կետի սեփականատեր է։ Սակայն «СПАРК-Интерфакс»-i տվյալներով՝ Ջամբեկովը սեփական բիզնես չունի։ Հայտնի է, որ նա սովորում է մագիստրատուրայում «մենեջմենթ» մասնագիտացմամբ։
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Մանսուրը եւ Թիմաթին հին ծանոթներ են։ Սակայն դա դժվար թե խանգարի նրանց հարաբերություններին, քանի որ բաժանումից հետո Թիմաթին եւ Շիշկովան հրաշալի հարաբերություններ ունեն եւ միասին են զբաղվում դստեր՝ Ալիսայի դաստիարակությամբ։
Աղբյուրը ՝ News.am