Նատալյա Ռոտենբերգը հեռացվեց ՀՄՖ-ից
Նատալյա Ռոտենբերգն այլևս Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ չէ: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ֆեդերացիան ապաքաղաքական կառույց է: ՀՄՖ-ն դադարեցրել է նրա հետ համագործակցությունը:
Նշենք, որ այս տարվա հունվարի վերջին Երևանում անցկացվեց գեղարվեստական մարմնամազրության Նատալյա Ռոտենբերգի անվան գավաթի առաջին խաղարկությունը: Դրանից հետո, փետրվարի 4-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի էր ունեցել միջոցառում, որի ժամանակ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ:
Նատալյա Ռոտենբերգի ամուսինը քաղաքական գործիչ և գործարար Տիգրան Արզաքանցյանն է: