«Սարսափելի էր»․ Մայլի Սայրուսը կտրուկ է արտահայտվել իր ու Լիամ Հեմսվորթի ամուսնության մասին

0

Թեեւ Լիամ Հեմսվորթն ու Մայլի Սայրուսը բաժանվել են երկու տարի առաջ, երգչուհին շարունակում է հիշել անցած հարաբերությունների մասին։ Նախօրեին աստղը հերթական անգամ հիշատակել է նախկին սիրելիին։

Մայլին իր հիթերը կատարել է «Lollapalooza Brazil» երաժշտական փառատոնի ընթացքում։ Ելույթի ընթացքում Սայրուսի երկրպագուներից մեկն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել։

Երգչուհին շնորհավորել է երջանիկ զույգին եւ նրանց երջանկություն է մաղթել՝ իր ոճին համապատասխան։ «Սիրելիներս, ես հույս ունեմ, որ ձեր ամուսնությունը շատ ավելի լավը կլինի, քան իմը։ Իմը սարսափելի էր»,- ասել է Մայլին։

Լիամ Հեմսվորթը եւ Մայլի Սայրուսն ամուսնալուծության մասին հայտնել են 2019թ․-ի օգոստոսին։ Նախկին ամուսինները միասին էին 10 տարի, 2018թ․-ին նրանք ամուսնացել են, սակայն մեկուկես տարի անց հայտնել են բաժանման մասին։ Ըստ լուրերի՝ բաժանումը նախաձեռնել է երգչուհին, սակայն արդեն մեկ տարի է՝ նա չի դադարում հարցազրույցներում հիշատակել Լիամին։

Leave A Reply

Your email address will not be published.