Քիմ Քարդաշյանը Սիրահարների օրվա առթիվ նոր օծանելիք է ներկայացրել
Սուրբ Վալենտինի օրվան մնացել է մոտ 2 շաբաթ, ու արդեն շատ արևմտյան աստղեր սկսել են ակտիվ պատրաստվել տարվա ռոմատիկ տոնին։ Այսպես Ռիհաննան ներկայացրել է ներքնաշորեր, Քայլի Ջենները՝ իր նոր Valentine բյութի-ապրանքները։

Ահա նաև Քիմ Քարդաշյանն է միացել նրանց ու ներկայացրել իր նոր 3 օծանելիքները, որոնք ևս նվիրված են Վալենտինի օրվան։

Գովազդային նկարներում Քիմը ներկայացել է ներքնաշորերով, սպորտային վերնազգեստով, բարձրակրունկներով։ Գովազդում Քիմը նկարվել է մեծ սրտիկների հետ միասին, որոնք հիշեցնում են օծանելիքի շիշ։

